ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Էդուարդ Սամսոնի Գասպարյան՝ ռեկտոր
Էդուարդ Սամսոնի Գասպարյանը ծնվել է 1942 թ.մարտի 12-ին Երևանում:
1949 թ. – ին ընդունվել է N 20 միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1959թ.:Նույն տարում ընդունվել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետ, որը ավարտել է 1964թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1964թ. մինչև 1967թ. աշխատել է Հայաստանի զոնալ մեքենայափորձարկման կայանում նախ` որպես ավագ - ինժեներ, այնուհետև` ՙԱվտոմոբիլներ և տրակտորներ՚ բաժնի վարիչ:
1967թ. դեկտեմբերին ընդունվել է ասպիրանտուրա Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի ՙ Ավտոմոբիլներ և տրակտորներ ՚ ամբիոն:
1971թ. հունվարից մինչև 1972թ. օգոստոսը աշխատել է ՙՄեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի՚ գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտ. աշխատող:
1972 թ. պաշտպանել է թեկնածուի գիտական թեզը` ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Կարեն Էդուարդի Գասպարյան՝ պրոռեկտոր
Կարեն Էդուարդի Գասպարյանը ծնվել է 1969 թ. մարտի 20-ին Երևանում:
1976թ.-ին ընդունվել է Պուշկինի անվան N 8 միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1986թ-ին:
1986թ. մինչև 1991թ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինսիտուտի Տրանսպորտային ֆակուլտետի ՙԱվտոմոբիլներ և տրակտորներ՚ բաժնում, որն ավարտելուց հետո ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում:
1991-1992թ. աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարության N 2976 ավտոշարասյունում, որպես գլխավոր մեխանիկ, իսկ 1992-1995թթ. Երևանի տրանսպորտի նախարարության արտաքին կապերի բաժնում որպես ինժեներ:
Վիտալի Գեորգիի Ալեկսանդրյան՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան
1958/63 Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ճարտարագետ էլեկտրիկ, ավտոմատիկա և հեռուստամեխանիկա մասնագիտությամբ:
1970/73 Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի “Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա” ամբիոնի ասպիրանտ:
1990 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Տեխնիկական գիտությունների թեկնածու(հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի էլեմենտներ և սարքավորումներ, համակարգերի վերլուծություն և կառավարման տեսություն), ատենախոսության թեման` “Անուղղակի աստրոկայունացման բազմաչափ համակարգերի նախագծումը ռոբաստության հաճախականային չափանիշների հիման վրա”: