(+37491) 487-757, (+37410) 534-396

Գլխավոր

Մեր տեսլականը

Ազգային մակարդակով դառնալ ֆինանսական կառավարման ոլորտում մասնագետների առաջատար մատակարարը` ապահովելով կրթական ժամանակակից պահանջներին համահունչ կրթության և կիրառական հետազոտությունների որակը, ինչպես նաև արժանահավատությունը:

Մեր առաքելությունը
Պատրաստել աշխատունակ մասնագետներ տեղական շուկայի համար` ապահովելով արժանահավատ և կիրառական կրթություն, ինչպես նաև խթանելով ուսումնառողների հետաքրքրությունը ֆինանսական, հաշվապահական և ՏՏ ոլորտներում բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի (ասպիրանտի) համապատասխան կրթական աստիճաններում կարիերայի ձևավորման համար:
Կրթությանը նմանատիպ մոտեցումները ուսումնառողների համար կապահովվեն ուսուցումը խթանող (մրցունակ), ուսուցողական, նախագծային և հետազոտական, բիզնես/ֆինանսական և ՏՏ համապատասխան ուսումնական ծրագրերի միջոցով: Ֆինանսական Ակադեմիայի ուսումնառողներին սերմանվում է ոչ միայն ազգային, այլ նաև համաշխարհային բիզնես փորձը, ինչպես նաև ոգեշնչում են` դառնալու անընդմեջ զարգացող ֆինանսական կառավարման ոլորտի հարգված և հաջողակ անդամներ:

Մեր արժեհամակարգը
Միմյանց` ուսումնառողների, գործընկերների և հասարակության լայն շրջանակի հետ համագործակցելու, աշխատելու համար առաջին անգամ ձևավորվել և գործածության մեջ է դրվել գործող արժեհամակարգը, որի հիմքում դրված են`

  • Մեր կողմից իրականացվող ուսուցման, հետազոտության, գիտական բանավեճի և մանկավարժական տեխնոլոգիայի կիրառման միջոցով ձեռք բերել և տարածել նոր գիտական գիտելիքներ և մոտեցումներ,
  • Համագործակցել միմյանց` մեր ուսումնառողների, շրջանավարտների, գործընկերների, մասնագետների և հանրության հետ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներով,
  • Ուսանողներին և միմյանց հնարավորություն ընձեռել կատարելագործվելու, համագործակցելու, առաջացած խնդիրները բացահայտելու համար ընդունել զարգացմանը միտված մարտահրավերները,
  • Բաշխել մեր պարտավորությունները միմյանց` մեր ուսամնառողների, գործընկերների և հանրության միջև` պահպանելով արդարամտության և բարոյագիտական վարքագծին բնորոշ մոտեցումները,
  • Հայաստանի ապագայի զարգացմանն աջակցելու կարողության համար ապահովել ազգային միջավայրը և առողջության կազմակերպումը:

ԼՈՒՐԵՐ

Հարգելի ուսանող, սիրով տեղեկացնում ենք, որ ՄՖԲ Ֆինանսական ակադեմիան և «INTELECTUS» ավագ դպրոցը տեղափոխվել են առավել կահավորված և հարմարավետ մասնաշենք:...

կարդալ ավելին »

Հոկտեմբերի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն հասարակական կազմակերպությունը , ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:...

կարդալ ավելին »