ԼՈՒՐԵՐ
Կլոր սեղան քննարկում
Հոկտեմբերի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն հասարակական կազմակերպությունը , ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ: Քննարկման թեման էր ՙԿրեդիտային համակարգի առավելությունները և մարտահրավերները՚: Քննարկանը ներկա էին ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը, պետական և ոչ պետական բուհերի ՈՒԽ նախագահներ, ռեկտորներ, պրոռեկտորներ:
ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանն իր խոսքում կարևորեց կրեդիտային համակարգի ներդրումը ՀՀ-ում և կոչ արեց երիտասարդներին լինել նախաձեռնող, պահանջատեր և պաշտպանել իրենց իրավունքներն իրենց իսկ բուհերում: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ով իր խոսքում կարևորեց երիտասարդների նմանատիպ միջոցառումները և հայտնեց իր պատրաստակամությունն այսուհետև ևս սատարելու վերոնշյալ կազմակերպությանը:
Կլոր սեղան քննարկմանը ուսանողները հնչեցրեցին բազում հարցեր և ստացան իրենց հարցերի պատասխանները:
Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը խոստացավ, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական: