ԼՈՒՐԵՐ
«Մեր տոնն է այսօր» տոնական երեկո
Ս/թ նոյեմբերի 16-ին ՀՀԿ ԵԿ և ՀՈՊԲՈՒԿ ՀԿ համատեղ Մոսկվայի տանը նշեցին ուսանողության միջազգային օրը: 13 բուհերի միավորմամբ շքեղ համերգի մեջ միախառնվել էին ժողովրդական երգն ու պարը, արտասահմանյան երաժշտության և պարի լավագույն նմուշները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՙՀայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՚ ՀԿ նախագահ , ՀՀԿ ԵԿ խորհրդի անդամ Արմինե Բարսեղյանը: Միջոցառմանն իր ուղերձն էր հղել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ում ուղերձն ընթերցեց ՀՀԿ ԵԿ խորհրդի անդամ, քարտուղար Մերի Վարդանյանը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Ռոբերտ Աբրահամյանը, ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Ռոբերտ Սուքիասյանը, ոչ պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, դասխոսներ, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Վերջիններս շնորհակալություն հայտնելով ՀՀԿ ԵԿ և ՙՀայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՚ ՀԿ-ին հույս հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական: