ԼՈՒՐԵՐ
Կլոր սեղան քննարկում ՀՀկ-ում
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպված կանանց լիդերության դպրոցի 25-րդ հոսքի շրջանավարտ Մարիա Բարաղամյանը “Կինը և 21-րդ դարի մարտահրավերները” ծրագրի շրջանակում նախաձեռնել էին “Քաղաքական կուսակցությունների գործունեության համակարգում երիտասարդ կանանց մասնակցության նախադրյալներն ու հիմնախնդիրները” խորագրով կլոր-սեղան քննարկում:
Քննարկմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհրդի ներկայացուցիչներ /Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևանի պետական կոնսերվատորիա, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, “ՄՖԲ” ֆինանսական ակադեմիա/, Հանրապետական կուսակցության տարածքային երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև Աբովյանի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները:
Կլոր-սեղանին իրենց խոսքով հանդես եկան Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Քննարկման ընթացքում խոսվեց կանանց և տղամարդկանց իրավունքների, հայ հասարակության մեջ տեղ գտած կարծրատիպերի ու կուսակցություններում երիտասարդ կանանց ու աղջիկների դերի ու նշանակության մասին: