ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Էդուարդ Սամսոնի Գասպարյան՝ ռեկտոր
Էդուարդ Սամսոնի Գասպարյանը ծնվել է 1942 թ.մարտի 12-ին Երևանում:
1949 թ. – ին ընդունվել է N 20 միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1959թ.:Նույն տարում ընդունվել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետ, որը ավարտել է 1964թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1964թ. մինչև 1967թ. աշխատել է Հայաստանի զոնալ մեքենայափորձարկման կայանում նախ` որպես ավագ - ինժեներ, այնուհետև` ՙԱվտոմոբիլներ և տրակտորներ՚ բաժնի վարիչ:
1967թ. դեկտեմբերին ընդունվել է ասպիրանտուրա Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի ՙ Ավտոմոբիլներ և տրակտորներ ՚ ամբիոն:
1971թ. հունվարից մինչև 1972թ. օգոստոսը աշխատել է ՙՄեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի՚ գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտ. աշխատող:
1972 թ. պաշտպանել է թեկնածուի գիտական թեզը` ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1972թ. սեպտեմբերից մինչև 1998թ. դասավանդել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ՙ Ավտոմոբիլների, տրակտորներ և ճանապարհաշինարարական մեքենաներ ՚ ամբիոնում որպես դոցենտ` զբաղեցնելով նաև ադմինիստրատիվ պաշտոններ:
1976-1977թթ. գործուղվել է Իտալիա, որտեղ Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում անցել է մասնագիտական վերապատրաստում:
1984-1987 թթ. աշխատել է Կոնակրիի / Գվինեա / համալսրարանում որպես պրոֆեսոր: Մասնակցել է մի շարք Միջազգային գիտական գիտագործնական կոնֆերանսների /Ֆրանսիա , Շվեյցարիա , Ամերիկայի Միացյալ նահանգներ/:
1990 թ. հիմնադրել է Բանկային տնտեսագիտական ինստիտուտը , որի վերաանվանումից հետո , որպես Ֆինանսական Ակադեմիա, 2000թ-ից մինչ այսօր հանդես է գալիս որպես այդ ուսումնական հաստատության ռեկտոր:
Ունի հրատարակված շուրջ 21 գիտական հոդված և 9 ուսումնական ձեռնարկ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին: