(+37491) 487-757, (+37410) 534-396

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Կարեն Էդուարդի Գասպարյան՝ պրոռեկտոր

Կարեն Էդուարդի Գասպարյանը ծնվել է 1969 թ. մարտի 20-ին Երևանում:

1976թ.-ին ընդունվել է Պուշկինի անվան N 8 միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1986թ-ին:

1986թ. մինչև 1991թ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինսիտուտի Տրանսպորտային ֆակուլտետի ՙԱվտոմոբիլներ և տրակտորներ՚ բաժնում, որն ավարտելուց հետո ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում:

1991-1992թ. աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարության N 2976 ավտոշարասյունում, որպես գլխավոր մեխանիկ, իսկ 1992-1995թթ. Երևանի տրանսպորտի նախարարության արտաքին կապերի բաժնում որպես ինժեներ:

1994-1996թթ. սովորել է ՙՀՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ՚ ինստիտուտում, որպես ասպիրանտ և 1997թ. պաշտպանել թեկնածուական թեզը` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1995-2000թթ. աշխատել է Երևանի Բանկային տնտեսագիտական ինստիտուտում որպես ուսումնական գծով պրոռեկտոր, ինստիտուտի անվանափոխությունից հետո 2000թ. առ այսօր աշխատում է ՙՄՖԲ՚ Ֆինանսական ակադեմիայի պռոռոկտոր ուսումնական և գիտական գծով:

2003թ. միաժամանակ հանդիսանում է ՙԶանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն՚ ՀԿ-ի տնօրեն : Ունի հրատարակված 7 ուսումնական ձեռնարկ և շուրջ 12 գիտական հոդված:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

1990թ. հիմանդրվել է Բանկային Տնտեսաիտական ինստիտուտը, իսկ 2000թ. ԲՈՒՀ-երի միավորման արդյունքում ձևավորվել է Ֆինանսական Ակադեմիան, որը հանդիսանում է Բանկային Տնտեսագիտական ինստիտուտի իրավահաճորդը: Շուրջ 20 տարի գործում է ՀՀ կրթական համակարգում: Անցել է պետական հավատարմագրում 2001 թ. (արտոնագիր N025 16.10.2002. և հավատարմագիր N 005 09.08.2001թ.)

2014-08-29

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն հասարակական կազմակերպությունը , ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:...

կարդալ ավելին »

Ս/թ նոյեմբերի 15-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան...

կարդալ ավելին »