(+37491) 487-757, (+37410) 534-396

ԼՈՒՐԵՐ

Մենք տեղափոխվել ենք

Հարգելի ուսանող, սիրով տեղեկացնում ենք, որ ՄՖԲ Ֆինանսական ակադեմիան և «INTELECTUS» ավագ դպրոցը տեղափոխվել են առավել կահավորված և հարմարավետ մասնաշենք: Նոր հասցեն է` Արաբկիր 27 փ., 1/6 շենք: Սիրով ակընկալում ենք Ձեզ նոր 2015 ուսումնական տարին սկսել նոր մասնաշենքում:

Կլոր սեղան քննարկում

Հոկտեմբերի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն հասարակական կազմակերպությունը , ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ: Քննարկման թեման էր ՙԿրեդիտային համակարգի առավելությունները և մարտահրավերները՚: Քննարկանը ներկա էին ԿԳՆ փոխնախարար Արա Ավետիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը, ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը, Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանը, պետական և ոչ պետական բուհերի ՈՒԽ նախագահներ, ռեկտորներ, պրոռեկտորներ:

կարդալ ավելին »

Միջոցառում նվիրված Ուսանողության միջազգային օրվան

Ս/թ նոյեմբերի 15-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան <<Մոսկվայի տուն>> մշակույթային–գործնական կենտրոնում նախաձեռնեցին հերթական միջոցառում` նվիրված Ուսանողության միջազգային օրվան: 13 ոչ պետական բուհերի տաղանդավոր ուսանողների մասնակցությամբ իրականացվող համերգի ընթացքում 13 ոչ պետական բուհերից մեկական ուսանող պարգևատրվեց <<Լավագույն ուսանող>> անվանակարգում:

կարդալ ավելին »

Կլոր սեղան քննարկում ՀՀկ-ում

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից կազմակերպված կանանց լիդերության դպրոցի 25-րդ հոսքի շրջանավարտ Մարիա Բարաղամյանը “Կինը և 21-րդ դարի մարտահրավերները” ծրագրի շրջանակում նախաձեռնել էին “Քաղաքական կուսակցությունների գործունեության համակարգում երիտասարդ կանանց մասնակցության նախադրյալներն ու հիմնախնդիրները” խորագրով կլոր-սեղան քննարկում:

կարդալ ավելին »

«Մեր տոնն է այսօր» տոնական երեկո

Ս/թ նոյեմբերի 16-ին ՀՀԿ ԵԿ և ՀՈՊԲՈՒԿ ՀԿ համատեղ Մոսկվայի տանը նշեցին ուսանողության միջազգային օրը: 13 բուհերի միավորմամբ շքեղ համերգի մեջ միախառնվել էին ժողովրդական երգն ու պարը, արտասահմանյան երաժշտության և պարի լավագույն նմուշները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՙՀայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն՚ ՀԿ նախագահ , ՀՀԿ ԵԿ խորհրդի անդամ Արմինե Բարսեղյանը: Միջոցառմանն իր ուղերձն էր հղել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը, ում ուղերձն ընթերցեց ՀՀԿ ԵԿ խորհրդի անդամ, քարտուղար Մերի Վարդանյանը:

կարդալ ավելին »

ԼՈՒՐԵՐ

Հարգելի ուսանող, սիրով տեղեկացնում ենք, որ ՄՖԲ Ֆինանսական ակադեմիան և «INTELECTUS» ավագ դպրոցը տեղափոխվել են առավել կահավորված և հարմարավետ մասնաշենք:...

կարդալ ավելին »

Հոկտեմբերի 28-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպել էր Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն հասարակական կազմակերպությունը , ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ:...

կարդալ ավելին »