|
Ֆինանսական
Ակադեմիայի Ադմինիստրացիա
Էդուարդ Սամսոնի Գասպարյանը ծնվել է 1942 թ.մարտի 12-ին Երևանում:
1949 թ. – ին ընդունվել է N 20 միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1959թ.:Նույն տարում ընդունվել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետ, որը ավարտել է 1964թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1964թ. մինչև 1967թ. աշխատել է Հայաստանի զոնալ մեքենայափորձարկման կայանում նախ` որպես ավագ - ինժեներ, այնուհետև` ՙԱվտոմոբիլներ և տրակտորներ՚ բաժնի վարիչ:
1967թ. դեկտեմբերին ընդունվել է ասպիրանտուրա Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի ՙ Ավտոմոբիլներ և տրակտորներ ՚ ամբիոն:
1971թ. հունվարից մինչև 1972թ. օգոստոսը աշխատել է ՙՄեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի՚ գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտ. աշխատող:
1972 թ. պաշտպանել է թեկնածուի գիտական թեզը` ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1972թ. սեպտեմբերից մինչև 1998թ. դասավանդել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ՙ Ավտոմոբիլների, տրակտորներ և ճանապարհաշինարարական մեքենաներ ՚ ամբիոնում որպես դոցենտ` զբաղեցնելով նաև ադմինիստրատիվ պաշտոններ:
1976-1977թթ. գործուղվել է Իտալիա, որտեղ Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում անցել է մասնագիտական վերապատրաստում:
1984-1987 թթ. աշխատել է Կոնակրիի / Գվինեա / համալսրարանում որպես պրոֆեսոր: Մասնակցել է մի շարք Միջազգային գիտական գիտագործնական կոնֆերանսների /Ֆրանսիա , Շվեյցարիա , Ամերիկայի Միացյալ նահանգներ/:
1990 թ. հիմնադրել է Բանկային տնտեսագիտական ինստիտուտը , որի վերաանվանումից հետո , որպես Ֆինանսական Ակադեմիա, 2000թ-ից մինչ այսօր հանդես է գալիս որպես այդ ուսումնական հաստատության ռեկտոր:
Ունի հրատարակված շուրջ 21 գիտական հոդված և 9 ուսումնական ձեռնարկ:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին:
Կարեն Էդուարդի Գասպարյանը ծնվել է 1969 թ. մարտի 20-ին Երևանում:
1976թ.-ին ընդունվել է Պուշկինի անվան N 8 միջնակարգ դպրոց, որը ավարտել է 1986թ-ին:
1986թ. մինչև 1991թ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինսիտուտի Տրանսպորտային ֆակուլտետի ՙԱվտոմոբիլներ և տրակտորներ՚ բաժնում, որն ավարտելուց հետո ստացել է ինժեներ-մեխանիկի որակավորում:
1991-1992թ. աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարության N 2976 ավտոշարասյունում, որպես գլխավոր մեխանիկ, իսկ 1992-1995թթ. Երևանի տրանսպորտի նախարարության արտաքին կապերի բաժնում որպես ինժեներ:
1994-1996թթ. սովորել է ՙ ՀՀ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ՚ ինստիտուտում, որպես ասպիրանտ և 1997թ. պաշտպանել թեկնածուական թեզը` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1995-2000թթ. աշխատել է Երևանի Բանկային տնտեսագիտական ինստիտուտում որպես ուսումնական գծով պրոռեկտոր, ինստիտուտի անվանափոխությունից հետո
2000թ. առ այսօր աշխատում է ՙՄՖԲ՚ Ֆինանսական ակադեմիայի պռոռոկտոր ուսումնական և գիտական գծով:
2003թ. միաժամանակ հանդիսանում է ՙԶանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրների հետազոտական կենտրոն՚ ՀԿ-ի տնօրեն : Ունի հրատարակված
7 ուսումնական ձեռնարկ և շուրջ 12 գիտական հոդված:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:
1990թ. հիմանդրվել է Բանկային Տնտեսաիտական ինստիտուտը, իսկ
2000թ. ԲՈՒՀ-երի միավորման արդյունքում ձևավորվել է Ֆինանսական Ակադեմիան,
որը հանդիսանում է Բանկային Տնտեսագիտական ինստիտուտի
իրավահաճորդը: Շուրջ 20 տարի գործում է ՀՀ կրթական համակարգում: Անցել է պետական հավատարմագրում 2001 թ. (արտոնագիր N025 16.10.2002. և հավատարմագիր N 005 09.08.2001թ.)
- Գործում է գրադարան մասնագիտական գրականությամբ
- Գործում է համակարգչային կենտրոն
- Գործում է ֆրանսերեն լեզվի և մշակույթի կենտրոն
- Կազմակերպվում են ամենամյա ավանդական գիտաժողովներ` նվիրված
- "Ազգային տնտեսության հիմնահարցերին"
- Ակադեմիայում գործում է գիտամանկավարժական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություն
- Ակադեմիան հրատարակում և հովանավորում է մասնագիտական դասագրքերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների տպագրում: Հրատարակվում է "Ֆինանսիստ" ուսանողական ամսաթերթը:
Քննություններ
Ստուգարքներ
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆԵՐ
Ակադեմիայի կառույցում գործում են`
- Բանկային-տնտեսագիտական ինստիտուտը
- Քոլեջ* (3 տարի)
- Ավագ դպրոց* (3 տարի)
- Նախապատրաստական բաժանմունք* (10 ամիս)
- Բակալավրիատ
(4 տարի առկա ուսուցում, 5 տարի հեռակա ուսուցում)
- Մագիստրատուրա (2 տարի առկա ուսուցում, 2,5 տարի
հեռակա ուսուցում)
- Ասպիրանտուրա (3 տարի)
Բակալավրի կրթական ծրագրեր (առկա և հեռակա ուսուցմամբ)
Ֆինանսներ:
Մասնագիտացումները
- Ֆինանսական մենեջմենթ
- Բանկային գործ
- Միջազգային ֆինանսներ
Հաշվապահական հաշվառում
- Բանկային հաշվառում և աուդիտ
- Հարկեր և հարկադրում - հեռակա
- Անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Ֆինանսական և բանկային բնագավառ
- Մենեջմենթի և
ձեռնարկության բնագավառ
→ * Ավագ դպրոց ընդունվում են հանրակրթական միջին միջնակարգ ուսուցման հենքի վրա և սովորում մինչև հանրակրթական դպրոցի ավարտական ատեստատ ստանալը:
Ավագ դպրոցը գործում է հոսքային եղանակով` հումանիտար,
բնագիտամաթեմատիկական և տնտեսագիտական: Ավագ դպրոցի
շրջանավարտները կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով`
օգտվելով սահմանված զեղչերից :
→ * Քոլեջ ընդունվում են հանրակրթական միջնակարգ ուսուցման հենքի վրա: Քոլեջի առաջավոր շրջանավարտները` կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստները շարունակական ուսուցումը կարող են շարունակել ակադեմիայում ցանկացած մասնագիտությամբ:
→ * Նախապատրաստական բաժին
ավարտողները կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով:
|